Քաղաքական 

Իշխանությունները 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները մոտ 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում, որպեսզի կարողանան գնել մոտ 2000 տեսախցիկ։ Բանն այն է, որ նրանք Ընտրական օրենսգրքի նախագծում մի բանի փոփոխություններ են իրականացրել։

Մեզ հայտնի դարձավ, որ սույն փոփոխություններով բավարարվել են ընդդիմության որոշ պահանջները։ Նախ, մասնակիորեն ընդունել են մատը թանաքոտելու պահանջը՝ այն փոխարինելով էլեկտրոնային համակարգի միջոցով մատնահետքի նույնականացմամբ։ Ընդունել են նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեսախցիկ տեղադրելու առաջարկը, որի համար էլ ֆինանսավորող են փնտրում։ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից