Հասարակություն Միջազգային 

Գերմանիայի քաղաքներում երկրի մահմեդականացման դեմ բողոքի ցույցեր են ընթանում

analitik.am

Գերմանիայի Դրեզդեն քաղաքի փողոցներ են դուրս եկել շուրջ 18 հազար քաղաքացիներ, ովքեր իրենց անվանում են «եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Հին Աշխարհի իսլամացման» /ՊԵԳԻԴԱ/ շարժման կողմնակիցներ: Նրանք պահանջում են լրացումներ մտցնել օրենսդրության մեջ ու այդ կերպ սահմանափակել երկիր փախստականների ներհոսքը: Այս բողոքի ցույցը դարձել է վերջին ամիսների ընթացքում գրանցված արդեն 11-րդն ու ամենաբազմամարդը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ին Դրեզդենում ընդդեմ Գերմանիայի «իսլամիացման» բողոքի էին դուրս եկել 17,500 մարդ: Այս բողոքի ցույցերին զուգահեռ` Գերմանիայի մի շարք քաղաքներում ՊԵԳԻԴԱ-ի ընդդիմադիրների ցույցեր են կայացել: Մասնավորապես, Մյունստերի փողոցներ են դուրս եկել 10 հազար մարդ, Շտուտգարդում` 8000, Գերմանիայի մայրաքաղաքում տարբեր ակցիաների մասնակցել են 5000 մարդ: 

 

 

Նույն շարքից