Հասարակություն 

Արտյոմ Մովսիսյանը բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս և 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ։ ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար։ Նշենք նաև, որ Արտյոմ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից