Հասարակություն Միջազգային 

Բրազիլիայում գնացքների բախման հետեւանքով տուժել է մոտ 160 մարդ

analitik.am

Բրազիլիայում գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը աճել է մինչեւ 158 մարդու, հաղորդում է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվում էր 140 տուժածների մասին:

Վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ռիո-դե-Ժանեյրո նահանգի տրանսպորտի նախարար Կարլուս Ռոբերտու Օսորիուի խոսքով, առայժմ անհայտ պատճառներով կենտրոնական կայարանից ուղեւորվող գնացքը բախվել է կայանված էլեկտրագնացքի պոչին: Ականատեսների խոսքով, գնացքը դանդաղ է ընթացել, ինչի շնորհիվ զոհեր չեն եղել: Բոլոր տուժածներին թեթեւ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

 

 

Նույն շարքից