Հասարակություն 

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը շարունակում է պնդել իր ցուցմունքները. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող հայտնի զինված խմբի գործով մեղադրյալներ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և Հայ կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանի միջև օրերս առերեսում է տեղի ունեցել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը՝ նկատելով, որ առերես հարցաքննությունը կատարվել է ցուցմունքներում առկա հակասությունների շուրջ:

«Հիմնականում կապված էր հանդիպումների վայրի, քանակի և անձանց շրջանակի հետ, թե ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին, և ինչ հարցեր են քննարկվել: Ամեն դեպքում՝ Վահան Շիրխանյանը պնդել է իր ցուցմունքները, որ ինքը առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից