Կուբայում Chanel-ի վերջին հավաքածուի ցուցադրությունը կարող է դառնալ վերջինը ներաձևության տան տնօրեն Կառլ Լագերֆելդի համար: Ինչպես հայտնում է The New York Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, 82-ամյա դիզայները պատրաստվում է հեռանալ:
Պարբերականը ենթադրում է, որ հեռանալու մասին որոշումը կայացվել է, քանի որ Լագերֆելդը հոգնել է: Ամեն դեպքում վերջինս դեռ չի մեկնաբանել իր հեռանալու մասին լուրերը: