Հասարակություն Միջազգային 

Թուրքիայում ահաբեկչության հետեւանքով տուժել է 2 ոստիկան

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ստամբուլում ոստիկանության բաժանմունքի մոտ ահաբեկիչ-մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք, որի արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

 

Ոստիկանական բաժանմունքը գտնվում է հին Ստամբուլում: Պայթուցիկ սարքը գործի դրած կինը տեղում մահացել է, իսկ ոստիկաններին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայրը ոստիկանության կողմից շրջապատվել է, դադարեցվել քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը: Թե ինչն է հանդիսացել մահապարտի արարքի դրդապատճառը՝ դեռեւս հայտնի չէ:

 

Նույն շարքից