Թեև ձախողվել է ԸՕ-ի շուրջ «4+4+4» ձևաչափը, սակայն Հայ ազգային կոնգրեսը չի դադարեցնելու պայքարը՝ ընդդիմության և քաղհասարակության կողմից ներկայացված առաջարկները նախագծում ներառելու համար։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք մեր տարբերակը ներկայացնելու ենք ԺՄԻԳ-ին, Վենետիկի հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության հետ միջոցառումներ են անցկացնելու մի քանի օրից, ամեն ինչ անելու ենք, շարունակելու ենք պայքարը։ Այս պահին միտինգ չենք անելու, սահմանին լարված իրավիճակի հետ կապված, անգամ այս պահին դրա մասին չենք էլ մտածում»,-ասաց նա։ Իսկ իշխանության ներկայացուցիչ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը հանձնաժողովում կքննարկվի ԸՕ նախագծի լրամշակված տարբերակը։ «Այնուհետև, քառօրյայում կքննարկենք ու կավարտենք առաջին ընթերցմամբ, կունենանք այն ժամկետը, որի ընթացքում կներկայացվեն առաջարկներ մինչև երկրորդ ընթերցում»,-ասաց նա։