Քաղաքական Ռազմական 

Այս պահին հայկական կողմը մեկնում է վերցնելու զոհվածի դին

Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները այս պահին ճանապարհին են՝ նրանք ուղևորվում են վերցնելու ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: Տեղ հասնելուն պես հայկական կողմը կրկին կբանակցի ադրբեջանական կողմի հետ, որը, ինչպես ակնկալվում է, կհանձնի զոհվածի դին:

Դիակի ճանաչումը կլինի ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո, այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

Նույն շարքից