Հասարակություն 

Պարտքով Նոր տարի չեմ նշում, Էշ չեմ. Սերգեյ Շաքարյանց

 

Analitik.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 

-  Սիրո՞ւմ եք Ամանորը:

 

 

- Անտարբեր եմ…

 
- Հավատո՞ւմ եք ամանորյա հրաշքներին:

 

 

- Ոչ:

- 2014-ի Ձեր ամենառոմանտիկ քայլը...

- Ցավոք,  չի եղել ոչ մի ռոմանտիկա:

 

 

- Ամենաթանկարժեք իրը, որ ստացել եք Ամանորին:

- Ի՞ր…Ես ինձ համար նոր բջջային հեռախոս եմ գնել:

 

 

- Ի՞նչն է ձեզ հունից հանել:

 

- Ինչպես միշտ` տարբեր մարդկանց սուտ խոսելը:

- Համամի՞տ եք, որ բարությունը կփրկի աշխարհը:

- Ոչ առանձին, միայն գեղեցկության հետ միասին…

 

- Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանիկ լինել:

 

- Նայած մարդու…

 

- Տարին այծի է. ի՞նչ սպասենք այծից:

 

- Ոչ մի լավ բան, այծը այծ է մնում:

 

- Սխալ, որի համար զղջում եք...

 

- Չի եղել նման սխալ:

 

- Ավանդական բուդ դրե՞լ եք սեղանին:

 

- Ոչ, չենք դրել. Ճգնաժամ է:

 

- Երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամից դուրս գալու ելքը, ըստ Ձեզ :

 

- Բարդ հարց է. մեկ պատասխանով, միևնույն է, խնդիրը չի լուծվի: Սակայն, նախևառաջ, ազգային արժույթը հարկավոր է «անջատել» ցանկացած օտարերկրյա արժույթից և վերջապես սկսել վերականգնել արդյունաբերությունն ու ստեղծել նոր աշխատատեղեր:

- Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել 2015 թվականը:

- Խաղաղ, գոնե խոստումնալից և հեռանկարային, թեթևացած ճգնաժամով:

 

- Գալիք տարում ժողովրդի սոցիալական վիճակի մեջ փոփոխություն ակնկալո՞ւմ եք:

 

 

- Առայժմ` ոչ…

 

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում պարտքով Նոր տարվա սեղան գցելու հայկական սովորությանը:

 

 

- Վատ:  Ես պարտք չեմ վերցնում : Նոր տարի նշելու համար, սովորաբար «տեղավորվում եմ»  իմ աշխատավարձի մեջ: Կներեք, ԷՇ ՉԵՄ:

 

 

- Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստը և ձեռքբերումը:

 

 

- Կորուստներ շատ եղան. ամենամեծը երևի այն էր, որ վերջապես կոմպլեմենտարության քաղաքականության վերջը մոտեցավ: Ամենամեծ ձեռքբերումն էլ, երևի, ԵՏՄ-ի կազմ մտնելն է: Իմ կարծիքով , դրա իրական արժեքը, այնուամենայնիվ, կերևա 2015-ին:

 

 

- Կա՞ ընտանիք, որին սովորության համաձայն  օգնում եք այս օրերին

 

 

-Ոչ:

 

- Ինչպիսի՞ մաղթանքներ կհղեք հայ ժողովրդին և analitik.am-ի ընթերցողին:

 

- Մեր ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, սոցիալ-տնտեսական վիճակի թեթևացում, զրկանքերից ձերբազատում, կյանքի նկատմամբ լավատեսություն…շատ բան կարելի է  մաղթել. Բնականաբար առողջություն և մանկան երջանկություն, իսկ analitik.am-ի ընթերցողներին էլ նույնը` գումարած մեծաթիվ ընթերցողներ , ովքեր ավելի ուշադիր կհետևեն կայքի հրապարակումներին:


Զրուցեց Հասմիկ Մովսիսյանը

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից