The Independent-ը գրում է, որ Բրիտանական Բրայթոն և Հոուֆի քաղաքային խորհուրդը պաշտոնական թուղթ է ուղարկել հազարավոր ծնողների: Թղթերը նախատեսված են եղել նախադպրոցական տարիքի 4-ամյա երեխաների ծնողների համար։ Այնտեղ ասվում է, որ երեխաները թղթի վրա պետք է նշեն իրենց նախընտրած սեռը` անկախ այն փաստից՝ իրենք աղջիկ են, թե տղա: Սա դարձել է թեժ քննարկումների առիթ:
Թղթում նշված է եղել, որ իրենց կարծիքով ոչ բոլոր երեխաներն են համակերպվում ի ծնե ունեցած սեռի հետ, ուստի խնդրում են ծնողներին աջակցել, որ երեխաներն իրենց նախընտրած սեռն ընտրեն:
Այս միջադեպը լայնորեն քննադատվել է Միացյալ Թագավորությունում: