Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով թուրքական ապրանքներ Հայաստան ներկրելու և սպառման դեմ պայքարի խնդրին, ասաց, որ Հայաստանից շատերը արտագնա սեզոնային աշխատանքի են գնում, մեծ չարչարանքներով գումարներ ուղարկում այստեղ իրենց հարազատներին, որոնք էլ թուրքական ապրանքներ գնելով ֆինանսավորում են թուրքական ռազմարդյունաբերական համալիրը:
«Այն երկիրը, որն ավելի շատ մեծ կախվածություն ուներ Թուրքիայից, հենց բարոյական շարժառիթն օգտագործեց և խզեց իր տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ և սկսեց պատժամիջոցներ կիրառել Թուրքայի նկատմամբ. խոսքը Ռուսաստանի մասին է»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, թե նույնը կարող է անել և Հայաստանը:
Ըստ Մանասերյանի՝ նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությանը:
Նշենք նաև, որ արդեն երկար ժամանակ է Analitik.am կայքը կոչ է անում չօգտվել ադրբեջանական կապիտալով ՎՏԲ Հայաստան բանկի ծառայություններից՝ նույն պատճառով, որով մտահոգված են բազմաթիվ մարդիկ Հայաստանում: