Քաղաքական Միջազգային 

Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաները չեղյալ հայտարարել

Korrespondent.net-ը գրում է, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և Եվրամիության խորհրդին չեղյալ հայտարարել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաները։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է Եվրահանձնաժողովի կայքում:

Մարտի 17-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ վիզային ազատականացման հարցով Եվրահանձնաժողովի առաջարկը կարող է ներկայացվել ապրիլին։

Նշենք, որ Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի կյանքի կոչումը պետք է ԵՄ խորհրդում միաձայն պաշտպանեն կառույցի անդամ բոլոր երկրները։

Նույն շարքից