Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում անհանգստացած են Ժնևում՝ Սիրիայի հարցով բանակցությունների շուրջ տիրող իրավիճակի հետ կապված:
«Իրավիճակը դյուրին չէ, և, իհարկե, դա որոշակի անհանգստություն է առաջացնում»,-հայտարարել է Պեսկովը։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովը չի կարող համաձայնության գալ միջսիրիական բանակցություններին մասնակցելու հարցի հետ կապված: Բացի այդ, Ժնևում ՄԱԿ-ի և այլ կազմակերպություններում ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը զարմացած է սիրիական ընդդիմության հայտարարությունից՝ բանակցություններում իբր դադար վերցնելու վերաբերյալ։