Միջազգային Քաղաքական 

Եվրահանձնաժողովը պատրաստվում է Թուրքիային առանց վիզայի ռեժիմ առաջարկել

Ինչպես հայտնում է ТАСС-ը, Եվրահանձնաժողովը կարող է մայիսի 4-ին Թուրքիային առանց վիզայի ռեժիմ առաջարկել, եթե երկիրը մինչ այդ կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այդ մասին ասվում է Բրյուսելում չորեքշաբթի օրը տարածված Եվրահանձնաժողովի հայտարարությունում:

«Եվրահանձնաժողովը Թուրքիայի համար վիզայի ազատականացման հարցում առաջընթացի վերաբերյալ երրորդ զեկույցը կներկայացնի մայիսի 4-ին։ Եթե Թուրքիան ձեռնարկի անհրաժեշտ միջոցները մնացյալ պայմանները կատարելու համար, ապա զեկույցը կուղեկցվի օրենսդրական առաջարկով՝ Թուրքիան ընդգրկել առանց վիզայի երկրների ցանկում»,- ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից