Քաղաքական Միջազգային 

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի. Իրանի խորհրդարանի նախագահ

Ինչպես հայտնում է  Life-ը, Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Ալի Լարիջանին կոչ է արել թույլ չտալ Հայաստանի և  Ադրբեջանի միջեւ հակամարտության զարգացում:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բավականին շատ է  «տուրբուլենտությունը», հայտնել է Իրանի Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Ալի Լարիջանին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ այսօրվա հանդիպման ընթացքում:

«Մեզ պետք չէ եւս մեկ պատերազմ աշխարհում: Այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը և  Իրանը, այլ պետությունների  համագործակցությամբ, պիտի ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի», -ասել է իրանցի քաղաքական գործիչը:

Նույն շարքից