ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կառուցողական է համարում Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով տեղի ունեցած քննարկումները:
«Առաջարկը ՀԱԿ-ի կողմից էր, ի սկզբանե մենք երկու պայման ենք առաջ քաշել, որ համաձայն ենք ցանկացած ձեւաչափով քննարկումներ կազմակերպելուն, որ պետք է նստենք, քննարկենք, կառուցողական դաշտում լուծումներ գտնեք, բայց դա չի լինելու միակ ձեւաչափը, որ մենք քննարկելու ենք, որեւէ որոշում չի կայացվելու, դրանք լինելու են քննարկումներ, ինչպիսին մենք այս օրերին ունեցել են երկու-երեք տասնյակից ավելին»,- այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Սահակյանը:
Ըստ Սահակյանի, դժվար է եղել գործընկերներին կառուցողական դաշտ բերելու գործընթացը, բայց երկու-երեք քննարկման մասնակցելով հասկացել է, որ բավական կառուցողական էին դրանք:
Պատգամավորն ասաց, որ ՀԱԿ-ի բարձրացրած խնդիրների վերաբերյալ իրենք իրենց առաջարկներն ունեն:
«Մատերը թանաքոտելու փոխարեն մենք առաջարկում ենք էլեկտրոնային եղանալով մատնահետք վերցնելը, ցուցակները հրապարակելու փոխարեն՝ էլեկտրոնային սարքավորման միջոցով մասնակցած բոլոր քաղաքացիների հերթական համարների տպագրումը և թույլ տալը, որ բոորն անխտիր տեսանկարահեն, լուսանակարահեն, որը հետագայում կարող է տարբեր գործընթացնրի հիմք հանդիսանալ»,- ասաց պատգամավորը: