Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Գերմանիայում առաջարկում են այնտեղ բնակվող մուսուլմաններից հատուկ հարկ գանձել

Süddeutsche Zeitung գերմանական թերթում հրապարակվել է Քրիստոնյա սոցիալական միությունից Բունդեստագի պատգամավոր Ալեքսանդեր Ռադվանի հարցազրույցը, որտեղ նա առաջարկել է Գերմանիայում բնակվող մուսուլմաններից հատուկ հարկ գանձել կրոնական ծիսակատարությունների համար:

Մինչ այս հարցազրույցը Ռադվանի կուսակից, ՔՍՄ գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերն առաջարկել էր ընդունել օրենք, որը կարգելեր Գերմանիայում այլ պետությունների կողմից մզկիթների ֆինանսավորումը, քանի որ դա նրա կարծիքով խոչընդոտում է գերմանական հասարակությունում օտարերկրացիների ինտեգրմանը: «Եթե արտասահմանից մզկիթների ֆինանսավորումը դադարեցնենք, ապա բնականաբար պետք է դրանց ֆինանսավորումը տեղում իրականացնենք»,- ասել է Ռադվանը:

Այս պահին Գերմանիայում, «նոր ալիքի» փախսականներին չհաշված, 3.8-ից 4.3 մլն մուսուլման է ապրում, ինչը կազմում է բնակչության 5 տոկոսը: Նրանց մոտավորապես 65 տոկոսը սունի է, 7 տոկոսը՝ շիա, 13 տոկոսը ալավիտ: Այս մասին տեղեկանում են ՏԱՍ-ից:

Նույն շարքից