Ինչպես փոխանցում է ria.ru-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Դաշինքը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի վերադառնում սովորական վիճակի՝ ամեն դեպքում հավելելով, որ կողմերի միջև երկխոսությունը շատ կարևոր է:
Այս մասին Սթոլթենբերգը խոսել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումից հետո տեղի ունեցած լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նշելով, որ երկխոսությունը հատկապես կարևոր է լարվածության ժամանակ: