Հասարակություն 

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել վերջին անհետ կորած զինծառայողի մարմինը

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից հայտնում են, որ մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել զոհված հայ զինծառայողի մարմինը:

Նշենք, որ վերջին անհետ կորած զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ:

Զինծառայողի անուն ազգանունը չի հայտնվում, ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:

Նույն շարքից