Քաղաքական 

Տեղի կունենա Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի առաջնորդներ ոչ պաշտոնական հանդիպում

Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, երկուշաբթի օրը գերմանական Հանովերում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Դևիդ Քեմերոնը, Անգելա Մերկելը, Մատտեո Ռենցին, Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը քննարկելու են միջազգային կարևորագույն հարցեր: Թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, չի հայտնվում:

Գերմանիայի կանցլերի մամուլի քարտուղարն իր հերթին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունենալու Մերկելի նախաձեռնությամբ:

Նույն շարքից