Հասարակություն 

Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը շահել է դատը

Օսլոյի դատարանը հիմնավոր է ճանաչել կրկնակի ահաբեկչության համար նորվեգական բանտում իր պատիժը կրող Անդերս Բրեյվիկի բողոքը, որ կապված էր բանտում անմարդկային պայմանների հետ: Այս մասին ասված է դատարանի կողմից այսօր հրապարակված հայտարարության մեջ:

Այսպիսով նորվեգական դատարանը արդարացի է համարել Բրեյվիկի բողոքը, ով անարդար է համարում այն, որ իրեն թույլ չեն տալիս շփվել մյուս դատապարտյալների հետ և պահում եմ մանախցում:

Դատավճռի համաձայն, հայցվորը 40 հազար դոլար փոխհատուցում կստանա:

Նույն շարքից