Հասարակություն Տնտեսություն 

«Գազպրոմ»-ը Սերբիայի հետ համաձայնության է եկել գազի պարտքի մարման շուրջ

«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը, Սերբիայի կառավարությունը, «Յուգոգազ»-ն ու «Սերբիագազ»-ն արձանագրություն են ստորագրել ռուսական բնական գազի համար Սերբիայի պարտքի մարման մեխանիզմի երկարաձգման մասին, որը նախկինում կասեցվել էր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ստորագրված փաստաթղթի համաձայն, սերբական ընկերությունը պարտավորվում է ամենամսյա վճարումներ կատարել՝ մինչեւ 2016 թվականի հունիսի 30-ը պարտքն ամբողջությամբ մարելու համար: Սերբիայի կառավարության մասնակցությունը համաձայնեցված ժամկետում սերբական կողմի պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ է ապահովում»,- ասված է հաղորդագրությունում:

Նույն շարքից