Հասարակություն Միջազգային 

Անգելա Մերկելը Կիեւից պետք է պահանջի ապահովել Ուկրաինայի խաղաղ բնակչության պաշտպանությունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է«Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,  միջազգային  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ պահանջել Ուկրաինայի իշխանություններից ապահովել

 սեփական քաղաքացիների անվտանգությունը հակամարտության գոտում, քանի որ Գերմանիան հանդիսանալով Ուկրաինայի դաշնակիցը, հատուկ պատասխանատվություն է կրում ուկրաինական իշխանությունների կողմից պատերազմական օրենքների ու քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու առումով:

 

Հայտարարությունը իրականացվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի հունվարի 8-ին Բեռլինում նախատեսվող հանդիպմանն ընդառաջ:

 

Իրավապաշտպանների կարծիքով կանցլերը Յացենյուկից պետք է պահանջի ուկրաինական ուժայինների իրականացրած գրոհների հետաքննության անցկացումն, որի արդյունքում մահացել են հազարավոր խաղաղ բնակիչներ:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Human Rights Watch –ը  ուկրաինական ուժայիններին մեղադրել էր Դոնեցկի ռմբակոծման ժամանակ կասետային ռումբեր օգտագործելու մեջ:

 

 

 

Նույն շարքից