Այսօր` ապրիլի 20-ին, Լոռու մարզի Աքորի գյուղում տեղի ունեցավ երեկ` ապրիլի 19–ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված 19-ամյա Գևորգ Գևորգյանի հոգեհանգստյան արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգը ծառայում էր ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում և հակառակորդը 19-ամյա զինվորի վրա կրակել էր, երբ նա պահպանություն էր իրականացնում իրեն վստահված տեղամասում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ազերի ստահակի կողմից զոհված տղան բազմազավակ ընտանիքից էր:
Նա ունի 3 քույր և 2 եղբայր: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մեր անդորրը պահող, թշնամու կողմից զոհված զինվորի ընտանիքին: