Հայաստան Հասարակություն 

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

analitik.am

 

Հունվարի 7-ին, ժամը 19:00-ի դրությամբ, գետնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով Ապարան-Արագած, Արթիկ-Արագած, Սեւան-Դիլիջան ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկացմամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման եւ մշակման աշխատանքներից հետո Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է, սակայն ուժեղ բքի պատճառով դեռեւս դժվարանցանելի է:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս ժամը 20:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում չօգտվել այդ ճանապարհահատվածից: Ախուրյանի, Սեւանի, Ապարանի, Գյումրու, Արթիկի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սեւանում քամի է, իսկ Մեղրիում տեղում է ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

 

 

Նույն շարքից