IT Հասարակություն Տնտեսություն 

Նոր ամանորյա հավելված Apple-ից

analitik.am

Apple ընկերությունը հայտարարել է iTunes-ում ամանորյա նվերների բաշխման ամենամյա ակցիայի մեկնարկի մասին: 12 օրվա ընթացքում՝ դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը, i-սարքերի տերերին ընկերությունը կուրախացնի անվճար հավելվածներով՝ երաժշտությամբ, ֆիլմերով և թվային խանութի այլ ծառայություններով: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով ընկերության մամլո ծառայությանը: 

Անակնկալը բաց չթողնելու համար Apple-ը խորհուրդ է տալիս տեղադրել «Նվերների 12 օր» ծրագիրը, որն արդեն հիմա կարելի է ներբեռնել App Store-ից: Պահանջվում է iOS 7-ից ոչ ցածր տարբերակ: 

Սմարթֆոնների ու պլանշետների տերերը ծանուցումներ կստանան նոր առաջարկների մասին: iTunes-ից կարելի է օգտվել նաև համակարգչով, սակայն այդ դեպքում «ամանորյա» բաժինը ստիպված կլինեք ստուգել ձեռքով: Յուրաքանչյուր նվեր ներբեռնման համար հասանելի կլինի միայն մեկ օրվա ընթացքում:

Նույն շարքից