Հասարակություն Միջազգային 

AirAsia ընկերության կործանված ինքնաթիռի ուղեւորների հարազատները 99 հազար դոլար փոխհատուցում կստանան

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունըAirAsia ընկերության կործանված ինքնաթիռի ուղեւորների ընտանիքներն ու հարազատները 99.4 հազարական դոլար կստանան:

«Մենք ենթարկվում ենք տրանսպորտի նախարարության պահանջներին եւ յուրաքանչյուր ընտանիքին ապահովագրական գումար կվճարենք»,- նշել էIndonesiaAirAsia-ի ղեկավարը: Ավելի վաղ ենթադրություններ էին հնչում, որ բյուջետային ավիափոխադրողը հրաժարվում է փոխհատուցում վճարելուց՝ պատճառաբանելով, որ աղետի պատճառները մինչ օրս հաստատված չեն:

Հիշեցնենք, որ մալազիական Airbus-ը 2014 թվականի դեկտեմբերի 28-ի վաղ առավոտյան ինդոնեզական Սուրաբայա քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Սինգապուր: Թռիչքից կարճ ժամանակ անց այն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 162 մարդ է եղել, եւ որեւէ մեկին փրկելու հույս այլեւս չկա:

 

 

 

 

 

 

Նույն շարքից