Հասարակություն Միջազգային 

Իրանի ու «վեցնյակի» միջեւ բանակցությունները կվերսկսվեն հունվարի 18-ին Ժնեւում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրանի միջուկային խնդիրներին վերաբերվող բանակցությունները կվերսկսվեն հունվարի 18-ին ժնեւում:

Բանակցությունները նպատակ են հետապնդում իրանական միջուկային հարցում առաջընթաց գրանցելու ու միասնական համաձայնություն կայացնելու ճանապարհին:

Բանակցություններին Եվրամիությանը կներկայացնի Հելգա Շմիդը, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը կլինի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով չի բացառել իրանական կողմի հետ երկողմանի քննարկումները:

Բացի այդ նախօրոք հայտարարվել է, որ բանակցություններից հետո նախատեսված չէ լրատվամիջոցների համար սովորական միջոցառումների անցկացումը:

 

 

 

 

 

Նույն շարքից