Հասարակություն 

ԲՀԿ-ական պատգամավորը հաղթել է դատը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2015 թվականի դեկտեմբերին թերթը գրել էր, որ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Պարզել էինք, որ Երևանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Աժ պատգամավոր Մելիք Մանուկյանից բռնագանձել 100 հազար դոլար և 94 միլիոն 524 հազար դրամ։ Ինչևէ, «ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ մեկ տարի տևած քննությունից հետո Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հաղթել է դատը։ Դատարանը մերժել է Արտուշ Մարտիրոսյանի հայցը, որով նա ցանկացել էր պատգամավորից և նրան պատկանող ընկերությունից գումար բռնագանձել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից