Հասարակություն 

Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար։ Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ և 22 հազար դոլար։ Նա, իբրև եկամուտ, հայտարարել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար։ Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է։ Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրև այլ եկամուտ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից