Հասարակություն Միջազգային 

Էստոնիայում ձերբակալվել է ուսուցչուհուն սպանած աշակերտը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Էստոնիայում ձերբակալվել է ուսուցչուհու սպանած աշակերտը:

Տարտուի դատարանն որոշում է ընդունել կալանավորել Վիլիանդի քաղաքի գիմնազիայի աշակերտ 15-ամյա Վահուրին, ով դասի ժամանակ կրակել ու սպանել էր իր 56-ամյա ուսուցչուհուն:

Սպանությանը ներկա են եղել եւս չորս համադասարանցիները: Հոր ատրճանակից կրակելով ուսուցչուհու վրա, նա հանգիստ մտել է տնօրենի աշխատասենյակ, իսկ այնուհետեւ, առանց դիմադրելու՝ հանձնվել:

Լրատվամիջոցների կարծիքով սպանությունն իրականացվել էր անձնական դրդապատճառներից ելնելով, անչափահասը խորը ատեւլություն էր զգացել իր ուսուցչուհու նկատմամբ:

Նույն շարքից