Հասարակություն Միջազգային 

Ադրբեջանում ձերբակալվել են Սիրայում ռազմական գործողությունների մասնակցած 10 կասկածյալներ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ադրբեջանում ձերբակալվել են Սիրայում ռազմական գործողությունների մասնակցած 10 կասկածյալներ, որոնք մեղադրվում են անօրինական իսլամական խմբավորումների կազմում սիրական կառավարական ուժերի դեմ մարտնչելու մեջ:

 

Ինչպես հայտնել են Ադրբեջանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից, կասկածյալների հանդեպ քրեական գործ է հարուցվել: Վերջիններս 2014թ.-ին անօրիական կերպով գտնվելով Սիրայում ու Իրաքում՝ անդամագրվել են ահաբեկչական ու կրոնական տարբեր խմբավորումներին ու նախնական ուսուցում ստանալուց հետո՝ մասնակցել ռազմական գործողություններին:

 

Նույն շարքից