Հասարակություն Միջազգային 

Նոր ահաբեկչություն Դաղստանում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դաղստանում գրոհայինների կազմակերպած ծուղակի արդյունքում մահացել են ոստիկանության աշխատակիցներ:

Ինչպես հաղորդում են Դաղստանի քննչական կոմիտեից, գրոհայինները ահազանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ Օկտյաբրսկոյե բնակավայրում թաքնվում են ահաբեկիչներ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ընկել են ծուղակը ու զոհվել գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ:

Չարագործները դիմել են փախուստի:

Ավելի ուշ, իրավապահները հայտնաբերել են կասկածելի մի ավտոմեքենա, որի վարորդը կրակ է բացել իրավապահների վրա, սակայն տեղում սպանվել է: Վերջինս Դաղստանի քաղաքացի Մահոմեդ Գազմաթովն է, որի տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

 

Նույն շարքից