Կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նրան կոչ անելով իր նախագահության վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ադամ Շիֆը Օբամային հիշեցրել է, որ ժխտումը հավասարազոր է կրկնակի սպանության, բացի այդ եվրոպական շատ երկրներ, չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչել են, բայց այսօր էլ շարունակում են իրենց նորմալ հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Ապրիլի 24-ին աշխարհը կնշի Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանության 101-րդ տարելիցը: Սպանդի մասին փաստերը անհերքելի են: Վստահ եմ, որ քաջատեղյակ եք հայ ժողովրդին պատուհասած այդ սարսափներին, որոնց մասին բավական պերճախոս ելույթներ էիք ունենում սենատոր եղած ժամանակ»,- ասված է բաց նամակում: