Հայաստան Տնտեսություն 

Գյումրեցի 14 ընտանիք արդեն տեղափոխվել է նոր բնակարաններ

SOS Gyumri նախաձեռնության շրջանակում տնակներում ապրող գյումրեցի 14 ընտանիքներ արդեն տեղափոխվել են նոր բնակարաններ: Նախաձեռնության հեղինակ,  լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը  նշեց - « Մինչեւ մայիսի 15-ը բոլորը տեղափոխված կլինեն» :

Նշենք, որ SOS Gyumri խորագրով դրամահավաքի հասույթով ի սկզբանե նպատակ էր դրվել 13 անօթեւան ընտանիքի բնակարաններով ապահովել:

22 բնակարաններից զատ միջազգային Crowdfunder կայքում հավաքվել է մոտ 26 000 ֆունտ ստերլինգ, իսկ բարեգործական համերգների եւ փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87 000 ՀՀ դրամ:

Նույն շարքից