Հասարակություն Միջազգային 

Լուկաշենկոն համոզված է, որ Բելոռուսում միշտ խաղաղություն է տիրելու

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր է գնահատել ուղղափառ եկեղեցու դերն երկրում՝ խաղաղաության ու կայունության ապահովման գործընթացում:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ երկրում մշտապես խաղաղ ու կայուն կլինի:

Նրա խոսքերով, Բելոռուսի քաղաքացիները մշտապես կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում ու կարող են վստահ լինել իրենց անվտանգության առումով:

Վերջում Լուկաշենկոն շնորհավորել է բոլորին, մաղթել խաղաղություն երկրին ու մարդկանց հոգիներում:

Լուկաշենկոն կրտսեր որդու հետ մոմ է վառել Մինսկի ուղղափառ եկեղեցու Սուրբ Աստվածամոր պատկերի առջեւ:

 

Նույն շարքից