Հասարակություն Միջազգային 

Լիբանանում նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 28-ին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կրկին չեն ընտրել երկրի ղեկավարին: Նախագահական ընտրությունները հետաձգվել են մինչեւ հունվարի 28-ը:

Ընտրությունները հերթական անգամ չեն կայացել՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին ներկա է եղել ընդամենը 47 պատգամավոր (Լիբանանի խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 124 է):

 Լիբանանյան խորհրդարանը գործնականում բաժանված է արեւմտամետ եւ սիրիամետ դաշինքների: Մայիսի 25-ին երկրի նախկին նախագահ Միշել Սուլեյմանի ղեկավարման ժամկետի ավարտից հետո պետությունը քաղաքական ճգնաժամի մեջ է:

Լիբանանի Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է դառնալ միայն խորհրդարանի խոսնակի կողմից ընտրված մարոնիտ-քրիստոնյան: Մարոնիտները պատկանում են կաթոլիկ եկեղեցուն: Լիբանանում այդ կրոնի հետեւորդները կազմում են բնակչության շուրջ 25%-ը:

 

 

 

 

Նույն շարքից