Հասարակություն Միջազգային 

Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է 1,5 տոննա կոկաին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ գործակալությունը, Իսպանիայի ոստիկանությունը կանգնեցրել է նավը, որի խուզարկման ընթացքում հայտնաբերվել է 1,5 տոննա կոկաին:

Ոստիկանությունը ձերբակալել է Վենեսուելայից Իսպանիա ուղեւորվող նավի առնվազն 16 անդամներին, ինչպես նաեւ մեկ հայտնի թմրավաճառի:

Վենեսուելական դրոշի ներքո նավարկող նավը կանգնեցվել է Ատլանտիան օվկիանոսում, Կաբո-Վերդե արշիպելագից 80 մղոն հեռավորությամբ:

Գործողությունն իրականացրել են հատուկ ջոկատայինները, բեռի ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիոն եվրո:

Ձերբակալվածների թվում է նաեւ հայտնի թմրավաճառ Ռաֆաել Բուգալոն՝ Մուլ մականվամբ, ով նախկինում դատապարտվել է թմրավաճառության համար:

 

 

 

Նույն շարքից