Հայաստան Հասարակություն 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին հայտնավերվել է ՀՀ 2 քաղաքացու դի

analitik.am

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 7-ի ժամը 07.00-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհից՝ «Լադա-2110» մակնիշի 141 CU 64 պետհամարանիշով ավտոմեքենայից, Թբիլիսի քաղաքի Աղմաշենեբելի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող դիահերձարան են տեղափոխել ՀՀ քաղաքացիներ՝ 1963 թ. ծնված Շ. Հ.-ի և 1945 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:

Պարզվել է, որ Շ. Հ.-ը գրանցված է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու աշխատակիցը եւ Սեւանի քաղաքապետը: 

 

Նույն շարքից