Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երեկ երկու խոշոր բողոքի ակցիաներ են իրականացվել՝ կապված Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հունվարի 7-ին կատարված զինված հարձակման հետ:
Ինչպես գրում են ամերիկյան թերթերը, ցուցարարները հավաքվել են Բրյուսելում Ֆրանսիայի հյուպատոսության մոտ և մոմեր վառել՝ ի հիշատակ հարձակման հետևանքով զոհվածների:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու-երեք տղամարդ են եղել: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան էին: Առնվազն 10 մարդ վիրավոր է, որոնցից 5-ի վիճակը ծանր է, տեղեկացնում է Le Figaro-ն: Այժմ ոստիկանությունը որոնում է հանցագործների, քաղաքում արդեն մեկնարկել է «Ձերբակալում» գործողությունը:
Ըստ աղբյուրի, հարձակվողները հայտարարել են, թե վրեժ են լուծում մարգարե Մոհամեդի ծաղրանկարների համար: