Ալեքսանդր Լուկաշենկոն, ապրիլի 21-ին Բելառուսի ժողովրդին ու խորհրդարանին հասցեագրված իր ամենամյա ուղերձում, մասնավորապես ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում դեռ շատ անելիքներ կան էներգակիրների, ֆինանսական ծառայությունների ու մի շարք այլ զգայուն հարցերում բոլոր խոչընդոտներն ու սահմանափակումները վերացնելու համար:
«Չնայած ԵՏՄ-ում նույնպես բավականին շատ խնդիրներ կան, բայց ի տարբերություն ԵՏՄ-ի՝ ԱՊՀ-ում սկսված գործընթացների միտումները, ցավոք, շատ ավելի բացասական են։ Անդամների քանակը կրճատվում է, որոշ երկրների միջեւ հարաբերությունները սրվում են, ինչի մասին է վկայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերջերս սրված հակամարտությունը: Նույնիսկ ԱՊՀ –ն լուծարելու առաջարկներ են հնչում»,- նշել է Լուկաշենկոն: