Փարիզի հարավում այսօր փոխհրաձգության է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել է երկու ոստիկան: Այս մասին հաղորդում է Sky News-ը: Տեղեկությունների համաձայն՝ զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ:
Դեռևս տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք հրաձգությունը կապ ունի Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա կատարված հարձակման հետ: Լրատվամիջոցի հաղորդմամբ` կրակոցներ են լսվում նաև Շատիյոնում: