Հասարակություն 

Ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում:

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 604 վնասված լամպ, ևս 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում:

Նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային տարածք: Ընթացքի մեջ են Քրիստափորի փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման աշխատանքները:

 «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:

Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նույն շարքից