Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը Շվեյցարիայում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի փաստերը

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը ելույթ է ունեցել Ժնեւի Շվեյցարական մամուլի ակումբում «Լեռնային Ղարաբաղ․ լարվածության ուժգնացում Ադրբեջանի հետ» վերնագրով կազմակերպված քննարկմանը՝ նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային եւ տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներին:

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում ներկայացրել է վերջին իրադարձությունների հավանական պատճառները, ընթացքը եւ նրանց հետեւանքները։ Նա ընդգծել է բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի կարեւորությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման անհրաժեշտությունը եւ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նշանակությունը:

Նույն շարքից