Սիրիական զորքերն առաջիկայում ձեռնամուխ կլինեն Դեյ Էր-Զորի ազատագրմանը
Սիրիայի զինված ուժերը սկսել են նախապատրաստվել Դեյր-էզ-Զորի ազատագրման գործողություններին, հայտարարել է երկրի վարչապետ Վաիլ ալ Հալկին RIA Novosti-ին տված հարցազրույցում:
«Այն բանից հետո, երբ մենք Ռուսաստանի մեր դաշնակիցների և աշխարհազորի օգնությամբ ազատագրեցինք Էլ Կարյատեյնը և Թադմորը, մտադիր ենք վնասազերծել այդ շրջանները շրջապատող տարածքները և սկսել այլ գործողությունների նախապատրաստությունը, որոնց թվում, իհարկե, կլինի և Դեյր-էզ-Զորի ուղղությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: