Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Հայաստան՝ ներկա լինելու Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը։
Մաեստրոյի հետ Հայաստան է ժամանել նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։