Հասարակություն Միջազգային 

Մարին Լե Պենը առաջարկում է վերականգնել մահապատիժը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, ֆրանսիական «ժողովրդական ճակատ»  կուսակցության նախագահ Մարն Լե Պենը առաջարկել է անցկացնել համաժողովրդական հանրաքվե մահապատիժը երկրում վերականգնելու համար:

Նա նշել է, որ իր կարծիքով նման հնարավորությունը պետք է գործի, իսկ ոճրագործության մասնակիցներն ու կազմակերպիչներին անհրաժեշտ է զրկել ֆրանսիական քաղաքացիության իրավունքից:

Քաղաքական գործիչը նշել է, որ իր կուսակցությունը բազմիցս քննադատության է ենթարկվել Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից, սակայն դա խոսում է խոսքի ազատության ու դեմոկրատիայի մասին, ուստի իրենք միշտ ընդունել են առողջ քննադատություններն ու դատողությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարին Լե Պենը խստորեն դատապարտել էր Փարիզում իրականացված ահաբեկչությունը:

 

 

Նույն շարքից