Հասարակություն 

Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում մոտ երիտասարդի դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ Արտակարգ իրավիճակնների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 86 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:

Oպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում է նաև ԱԻն ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզում են ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում

Նույն շարքից