Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չինաստանի ներկայացուցիչ Ցի Ցզինպինը խոստացել է մինչեւ 2020թ.-ը Լատինական Ամերիկայի երկրներում իրականացնել 250 միլիարդ դոլարի ներդրումներ, իսկ այնուհետեւ ցուցանիշը հասցնել մինչեւ 500 միլիարդի:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Հարավային Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների ղեկավարների հանդիպմանն, որին առաջին անգամ մասնակցել է նաեւ Չինաստանը:
Վենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրում արդեն կատարվում են 20 միլիարդ դոլարի ներդրում, իսկ Չինաստանի քայլը համարել է մարդասիրական ու առանց հետին նպատակների:
Հիշեցնենք, որ Չինաստանը համարվում է ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելայի հիմնական վարկատուն: